Այսօր 2016 թվականի ձմեռային զորակոչի առաջին օրն է

08/01/2016 at 14:04 («Զինվոր» համակարգող խորհուրդ)

12476253_670818759722409_739393899_nԱյսօր 2016 թվականի ձմեռային զորակոչի առաջին օրն է: «Զինվոր» համակարգող խորհուրդը ՀՀ ՊՆ Նաիրիի զինկոմիսարիատում էր` զորակոչիկներին կենտրոնական զորահավաքակայան ճանապարհելու նպատակով: Համակարգող խորհրդի նախագահը զրուցեց ապագա զինվորների հետ, ծանոթացավ նրանց առողջական վիճակին, ինչպես նաև պատասխանեց ծնողների հարցերին: Զորակոչիկներին ճանապարհելիս Մարգարիտա Խաչատրյանը մաղթեց խաղաղ ծառայություն, քաջառողջություն և հորդորեց հիշել, որ նրանց տանը սպասում են… Մարգարիտա Խաչատրյանը զորակոչիկներին նվիրեց գրպանի գրքույկներ և ձեռքի ժամացույցներ: Նման այցերը կկրեն շարունակական բնույթ, որոնց ֆոտոշարքերով կանդրադառնանք մեր կայքում:12506994_670818883055730_1343220275_n12498685_670818823055736_80092763_n12506831_670818903055728_1454459861_n12506969_670818789722406_578622569_n12498560_670818793055739_1253839098_n12498607_670818813055737_143896933_n12498685_670818823055736_80092763_n

Advertisements

Permalink Թողնել մեկնաբանություն

Շրջայց Արմավիրի ուսումնական զորամաս

20/05/2015 at 19:15 («Զինվոր» համակարգող խորհուրդ)

11349829_467032676804051_989550130_nՄայիսի 20-ին «Զինվոր» համակարգող խորհուրդը հերթական շրջայցը կատարեց Արմավիրի ուսումնական զորամասում: Խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի ղեկավարությամբ հյուրերը շրջեցին զորամասում, եղան ճաշարանում, ծանոթացան զինվոր-սպա կանոնադրական հարաբերություններին, զինվորներին մտահոգող հարցերին, նրանց բարոյահոգեբանական վիճակին, զորամասերի սանիտարահիգիենիկ պայմաններին: Մարգարիտա Խաչատրյանը անմիջական զրույց ունեցավ ժամկետային զինծառայողների ու սպաների հետ, տվեց իր մայրական օրհնանքը և մաղթեց բարի ծառայություն: «Զինվոր» համակարգող խորհուրդը հայ զինվորին նվիրված գեղեցիկ համերգային ծրագիր էր կազմակերպել: Հանդիպման վերջում Մարգարիտա Խաչատրյանը նվերներ հանձնեց զինվորներին: Նման շրջայցերը կրում են շարունակական բնույթ:11334325_467032646804054_847882829_n 11255129_467032670137385_145007305_n 11258650_467032660137386_295427588_n 11263679_467032763470709_1949881042_n 11269385_467032833470702_1195844716_n 11289868_467032680137384_553404294_n 11329571_467032840137368_857686796_n 11349829_467032676804051_989550130_n 11301514_467032780137374_913359126_n 11118583_467032806804038_949369812_n

Permalink Թողնել մեկնաբանություն

Հիշում եմ և պահանջում

17/04/2015 at 16:49 («Զինվոր» համակարգող խորհուրդ)

01Ապրիլի 17-ին, «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գլխավորությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին այցելել խորհրդում ընդգրկված  հասարակական կազմակերպությունների անդամներ, զոհված ազատամարտիկների այրիներ, անհայտ կորած ազատամարտիկների մայրեր, կին ազատամարտիկներ: Նրանք ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։04 02 03 05 06 09 07 08 010 011

Permalink Թողնել մեկնաբանություն

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ, ՕՐՀՆՅԱԼ է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ

05/04/2015 at 01:01 («Զինվոր» համակարգող խորհուրդ)

02Ապրիլի 4-ին «Զինվոր» համակարգող խորհուրդը և խորհրդում ընդգրկված մի շարք հասարակական կազմակերպություններ /«Զինվոր և օրենք» Սաթիկ Խլղաթյան, «ԱՍ» Նարինե Ավետիսյան, «Պաշտպան» Անահիտ Գրիգորյան, «Փառքի զինվոր» Լուսինե Ավետիսյան/ Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ, Մարգարիտա Խաչատրյանի գլխավորությամբ, այցելեցին զինվորական կենտրոնական կլինիկական հոսպիտալ: Վերջերս հակառակորդի դիվերսիան հետ մղած և վիրավորված զինծառայող Էդգար Արթուրի Մարտիրոսյանը և ՊԲ զորամասի լեյտենանտ Սարգիս Երվանդի Գաբրիելյանը պարգևատրվեցին «Զինվոր հայրենյաց» մեդալով: «Զինվոր» համակարգող խորհրդի կողմից մայրության և գեղեցկության տոնի առթիվ տոնական նվերներ ստացան նաև բուժանձնակազմի ներկայացուցիչներ:01120705040306010131511080914

Permalink Թողնել մեկնաբանություն

Հանդիպում համակարգող խորհրդում

26/03/2015 at 16:16 («Զինվոր» համակարգող խորհուրդ)

12
Մարտի 26-ին տոնական տրամադրություն էր «Զինվոր» համակարգող խորհրդում: «ԱՍ» հասարակական կազմակերպության և Մայր աթոռ սուրբ Էջմիածնի սոցիալական բաժնի պետ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանի նախաձեռնությամբ մեկ հարկի տակ էին հավաքվել զոհված, անհայտ կորած ազատամարտիկների մայրեր, կին ազատամարտիկներ և «Զինվոր» համակարգող խորհրդում ընդգրկված շահառուներ: Ներկաները կանանց մեկամսյակի կապակցությամբ ստացան ջերմ շնորհավորանքներ և նվերներ կազմակերպիչների կողմից:111
07020304050606
08091011

Permalink Թողնել մեկնաբանություն

Նախատոնական միջոցառում Երևանի N127 դպրոցում

27/01/2015 at 22:30 («Զինվոր» համակարգող խորհուրդ)

17Հայոց Բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ, հունվարի 27-ին Երևանի N127 ավագ դպրոցում նախատոնական միջոցառում էր կազմակերպվել: Նույն օրը դպրոցում բացվեց  դպրոցի շրջանավարտ Արսեն Հայկարամի Հարությունյանի անվան հայրենասիրական նախազորակոչային դասասենյակը և տեղադրվեց զոհվածի կիսանդրին: Նորաբաց դասասենյակում առաջին դասն անցկացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Միջոցառման նպատակն էր աշակերտների շրջանում բարձրացնել ռազմահայրենասիրական ոգին: Միջոցառմանը ներկա էին զինվորականներ, «Զինվոր» համակարգող խորհրդի անդամներ և բարձրաստիճան հյուրեր: Միջոցառման հյուրերը եղան Արսեն Հարությունյանի անունը կրող ռազմագիտության դասարանում, դպրոցի թանգարանում, ծաղիկներ դրեցին դպրոցի զոհված սաների հիշատակը հավերժացնող խաչքարին:

Հ.Գ.    Մարգարիտա Խաչատրյանն այն մայրերից է, ով դաստիարակել է հայրենասեր ու կարգապահ աշակերտ, իսկ հայոց բանակի համար` անձնուրաց զինվոր: Իր որդին՝ Արսեն Հարությունյանը, զոհվել է (1978-1998) ԼՂՀ ՊԲ առաջին պաշտպանական շրջանում զինվորական պարտքը կատարելիս:0102040307050806101112091819201314151621

Permalink Թողնել մեկնաբանություն

Առաջին զորակոչը շարունակվում է

11/01/2015 at 22:50 («Զինվոր» համակարգող խորհուրդ)

 

Այսօր «Զինվոր»  համակարգող խորհուրդը ՀՀ ՊՆ Հրազդանի զինկոմիսարիատում էր` զորակոչիկներին զորահավաքակայան ճանապարհելու նպատակով: Համակարգող խորհրդի նախագահն անձամբ զրուցեց ապագա զինվորների հետ, ծանոթացավ նրանց առողջական վիճակին, ինչպես նաև ծնողներին մտահոգող հարցերին: Զորակոչիկներին ճանապարհելիս մաղթեց խաղաղ ծառայություն, քաջառողջություն և ասաց` հիշե’ք, որ ձեզ սպասում են…

Մարգարիտա Խաչատրյանը զորակոչիկներին նվիրեց ժամացույցներ և իր հեղինակած գրքույկները:10926456_404258603081459_7819394103390821071_n 1462946_404265216414131_1365662628938143896_n 10929098_404265209747465_4065348938563269071_n 10425419_404265266414126_7473028393934514299_n 10426255_404265229747463_2808115115848080329_n 10917304_404265223080797_1209221789792585471_n 995091_404258606414792_5365208948197992865_n 10906158_404258589748127_6263519291309505529_n 1779817_404258639748122_2094608760216603952_n

Permalink Թողնել մեկնաբանություն

Ամանորի նախաշեմին «Զինվոր» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Խաչատրյանը և մի քանի հասարակական կազմակերպությունների նախագահներ սահմանապահ զինվորի կողքին էին:

10/01/2015 at 15:43 («Զինվոր» համակարգող խորհուրդ)

02 03 01 07 05 04 06 08 09 010
Մարգարիտա Խաչատրյանի լավագույն Նոր տարին կարող է լինել միայն զինվորի կողքին: Դեկտեմբերի 31-ին սահմանի եզրին էին, դիրքապահ զինվորներին տարել էին նվերներ, քաղցրավենիք։
Մարգարիտա Խաչատրյանը նշեց, որ սա ավանդույթ է, իրենք այս օրերին ուղղակի պարտավոր են լինել սահմանը պահող զինվորի կողքին, քանի որ մեզ բոլորիս խաղաղություն պարգևողը սահմանին կանգնած զինվորն է։
Առավել մանրամասն` լուսանկարներում:

 

Permalink Թողնել մեկնաբանություն

Տունդարձի ճամփան` 2 տարի հետո

09/01/2015 at 15:52 («Զինվոր» համակարգող խորհուրդ)

Հայոց բանակը համալրվում է նոր զինվորներով, նոր, դեռևս անփորձ, բայց զինծառայությունից չխուսափող տղաներով: Նրանք դեռ շատ բան ունեն սովորելու, շատ դժվարություններ են հաղթահարելու, բայց պատվով կծառայեն ու կդառնան իսկական տղամարդ:

10915268_403352123172107_2376150642286343224_n 10930892_403352299838756_8122658361578507690_n 10929911_403352293172090_3457192408610949649_n 10926429_403352289838757_3371384970709764116_n 1907930_403352129838773_4160630369492387966_n 10906025_403352169838769_3972699830689913991_n 10410294_403352163172103_6346972796544573133_nՀՀ ՊՆ Նոր-Նորքի զինվորական կոմիսարիատում նորակոչիկներին նրանց ծնողների հետ բանակ էին ճանապարհում նաև համակարգող խորհրդի անդամները: Մարգարիտա Խաչատրյանը հրաժեշտի խոսքով դիմեց նորակոչիկներին, քաջալերեց նրանց ու նրանց ծնողներին և հավատացրեց, որ հրամանատարների հետ համակարգող խորհուրդը միշտ նրանց կողքին կլինի:

Permalink Թողնել մեկնաբանություն

Շնորհավորական ուղերձ

31/12/2014 at 21:11 («Զինվոր» համակարգող խորհուրդ)

shnorhavor 2015Սիրելի զինվորներ, պարոնայք սպաներ, ազատամարտիկներ, զինվորների մայրեր, շնորհավորում եմ Ձեզ Ամանորի առթիվ: 2014 թվականը եղավ մեզ համար թե՛ ձեռքբերումների և թե՛ կորուստների տարի: Այս տարի մեր սահմանները եղան աննախադեպ լարված և թշնամին, ինչպես միշտ, ցույց տվեց իր իրական դեմքը: Սահմանները պաշտպանելիս ընկան հերոս տղերք՝ Ձեր ընկերները: Ես հավատում եմ մեր հերոս զինվորներին: Մեր սահմաններն անառիկ են, Դուք դա ապացուցեցիք այս տարի և դեռ կապացուցեք եկող 2015 թվականին: Ձեր մայրերը հանգիստ են այստեղ, քանի որ հենց Դուք եք սահմանում կանգնած: Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ անձնական կյանքում: Եվ եթե արցունքներ պիտի լինեն թող, որ լինեն միայն երջանկության արցունքներ: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
«Զինվոր» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Խաչատրյան

Permalink Թողնել մեկնաբանություն

Next page »